ԿարևորՄիջազգային

Թուրքիայում ուղևորատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բաժանվել է մասերի

Թուրքիայի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բաժանվել է երեք մասի, ինչի հետևանքով 21 մարդ վիրավորվել է:

Ինքնաթիռը, որում եղել են 171 ուղևոր և վեց հոգանոց անձնակազմը, վթարի է ենթարկվել Ստամբուլի Սաբիհա Գոքսեն օդանավակայանում:

Զոհեր չկան, հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը:

Ըստ Ստամբուլի նահանգապետի՝  21 մարդ շտապօգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ տարհանման աշխատանքները շարունակվում են:

«Պեգասուս ավիաուղիների» ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Իզմիրից, վայրէջք է կատարել ուժեղ անձրևի ժամանակ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Ուղևորները հիմնականում դուրս են բերվել, բայց վթարված օդանավում   դեռ մարդիկ կան:

Կարդացեք նաև

Back to top button