ԿարևորՄիջազգային

Ռեալիթի–շոու, թե՞ ամենամյա ուղերձ․ ինչո՞ւ Փելոսին պատռեց Թրամփի ելույթի տեքստը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ամբիոնից հանդես է եկել ամենամյա ուղերձով: Այն աննախադեպ սկանդալային մթնոլորտում է անցել, ինչը ստվերել է ուղերձի բուն բովանդակությունը և առիթ դարձել քաղաքական լուրջ իրադարձությունը ռեալիթի–շոուի հետ համեմատելու համար։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ դեմոկրատ Նենսի Փելոսին ու հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը չեն կարողացել զսպել միմյան նկատմամբ իրենց քաղաքական հակակրանքը։

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ, բազմամյա ավանդույթին, ըստ որի Ներկայացուցիչների պալատը պետք է հանդիսավորությամբ հայտարարեր՝ «պատիվ ունեմ ողջունել Միացյալ Նահանգների նախագահին», Նենսի Փելոսին Թրամփին ներկայացնել այսպես․ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ»։

Թրամփը մտել է դահլիճ, հանրապետականների ծափողջույնների ներքո բարձրացել ամբիոն և ելույթի տեքստը փոխանցել իր հետևում գտնվող Փելոսիին ու փոխնախագահ Մայք Փենսին: Երբ Փելոսին ձեռքն առաջ է մեկնել նախագահին բարևելու համար, երկրի ղեկավարը դեմքի դժգոհ արտահայտությամբ մեջքով է շրջվել կնոջը, իսկ Ներկայացուցիչների պալատնի նախագահը, ուսումնասիրելով տեքստը, Թրամփի ելույթի ավարտին պատռել է իրեն փոխանցված թղթերը։

Ավելի ուշ խոսնակը լրագրողներին հայտնել է տեքստը պատռելու պատճառը․«դա ստերի մանիֆեստ էր»: Փելոսին իր արարքը որակել է «սիրալիր»։ «Հաշվի առնելով մյուս այլընտրանքները՝ դա սիրալիր քայլ էր», — հայտարարել է նա։

Հենց Նենսի Փելոսին է Թրամփի պաշտոնանկության գործընթացի գլխավոր նախաձեռնողներից է և տարբեր առիթներով բուռն քննադատել է նրա վարած քաղաքականությունը։  Փելոսիի գլխավորությամբ դեմոկրատական մեծամասնություն ունեցող Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց  Թրամփի իմպիչմենթին: Այժմ հարցը պետք է քննվի Սենատում:

Մոտ մեկուկես ժամ տևած Թրամփի ելույթին նրա կուսակից հանրապետականներն արձագանքում էին հոտնկայս ծափահարություններով, մինչդեռ ընդդիմադիր դեմոկրատները հիմնականում մնում էին տեղում նստած: Դեմոկրատ 10 օրենսդիրներ էլ բոյկոտել են միջոցառումը:

Իր մեկուկես ժամանոց ուղերձը Սպիտակ տան գործող ղեկավարը սկսել է՝ մանրամասն թվարկելով իր վարչակազմի ներքին՝ հիմնականում տնտեսական բնույթի ձեռքբերումները․ «կարճ երեք տարիներ, որոնց ընթացքում ապահովվել է հզոր ամերիկյան վերադարձը»։  

Թրամփը նաև քննադատել է իր նախորդին՝ Բարակ Օբամային՝ երկրում գործազրկության, հանցավորության աճի համար, Օբաման, նրա խոսքով, թույլ է տվել անվերահսկելի միգրացիա և ստիպել է ամերիկյան բիզնեսը տեղափոխել աշխարհի այլ երկներ։

Ի դեպ՝ ամերիկացի ընտրողների զգալի մասը, ըստ սոցհարցումների, ընդունում են, որ Թրամփի նախագահության օրոք երկրի տնտեսությունը զգալի առաջընթաց ունի։ Սպիտակ տան ղեկավարի հրախարակած թվերը նույնպես խոսուն են․ յոթ միլիոն նոր աշխատատեղ։

Ավանդաբար իրենց ուղերձների երկրորդ հատվածը ԱՄՆ նախագահները նվիրում են արտաքին քաղաքականությանը։ Թրամփը որպես ձեռքբերում նշել է, որ իր նախագահության ընթացքում սպանվել են Իսլամական պետության առաջոնդր Ալ–Բաղդադաին և իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիին։ Նա նաև խոստացել է ավարտին հասցնել Աֆղանստանի պատերազմն ու տուն վերադարձնել ամերիկյան զինվորներին։

Իր սպասվող իմպիթմենթի մասին Սենատում Սպիտակ տան ղեկավարը գեևադասել է լռել։

Սա Թրամփի երրորդ ու վերջին ուղերձն էր նախագահական ընտրություններից առաջ։  

Կարդացեք նաև

Back to top button