
ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանում գործող երիտասարդական ՀԿ-ների համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ։ Նպատակն է՝ երիտասարդական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների խթանումը:
Հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերի համար սահմանված են դրամաշնորհների ֆինանսական միջոցների տարբեր չափաբաժիններ՝ մինչեւ 5 միլիոն դրամ։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց կանոնադրության համաձայն զբաղվում են երիտասարդության հարցերով կամ իրականացնում են երիտասարդական աշխատանք։ Հայտերն ընդունվում են մինչև մարտի 2-ը ներառյալ։
Մանրամասները՝ այստեղ:




