Քաղաքական
«Առաքելության» քարոզարշավն ընթանում է բակային հանդիպումների ձեւաչափով
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Նախօրեին Աջափնյակ վարչական շրջանում ՀԱԿ-ի ակտիվիստների նկատմամբ տեղի ունեցած բռնությունը այսօր դատապարտեց «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը։
Քարոզարշավի անցած օրերի ընթացքում «Առաքելություն» կուսակցության անդամները հասցրել են լինել մայրաքաղաքի 12 վարչական շրջաններից 9-ում: Ըստ Առաքելյանի՝ իրենց քարոզարշավը ընթանում է նորմալ, հիմնականում բակային հանդիպումների ձևաչափով: