Քաղաքական

«Բարեւ Երեւանը» դիմում է ներկայացրել 16 ընտրախախտումի մասին

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

«Բարև Երևան» դաշինքը  16 ընտրախախտումների մասին դիմում  է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով վարչական վարույթ հարուցել ՀՀԿ- ի, ՕԵԿ- ի և ԲՀԿ-ի նկատմամբ։ Դաշինքի կողմից արձանագրված խախտումների մեծ մասը  վերաբերում է  քարոզչական պաստառների փակցման կանոնների խախտմանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
Հանդիպմանը ներկա դաշինքի մյուս ներկայացուցիչներն այլ թեմաների են անդրադարձել. Անահիտ Բախշյանը խոսել է քաղաքապետարաի՝ կրթության ոլորտում վարած քաղաքականության, իսկ «Բարև Երևան» դաշինքին մաս կազմող «Շրջադարձ» կուսակացության նախագահ  Սիմոն Ղոնաղչյանը՝ Երևանի բյուջեի մասին:

Back to top button