Վաղը մարդկանց անվճար կտեղափոխեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների տրանսպորտային սպասարկումը կազմակերպելու նպատակով տրվել է համապատասխան հանձնարարական: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամասնում են.
Երևանի քաղաքապետի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն` 2013թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով.
• թ.1 երթուղի — «Հրազդան» մարզադաշտ — Աթենքի փողոց — Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներ — մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: Հետադարձը` Ագաթանգեղոսի — Գր. Լուսավորչի — Արգիշտիի փողոցներ — Հաղթանակի կամուրջ — Աթենքի փող. — «Հրազդան» մարզադաշտ,
• թ.2 երթուղի — «Հրազդան» մարզադաշտ — Աթենքի փող. — Հաղթանակի կամուրջ — Մաշտոցի պողոտա — Կորյունի — Աբովյան փողոցներ — մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան: Հետադարձը` Աբովյան — Մոսկովյան — Սարյան փողոցներ — Մաշտոցի պողոտա — Հաղթանակի կամուրջ — Աթենքի փող. — «Հրազդան» մարզադաշտ,
• թ.3 երթուղի — «Հրազդան» մարզադաշտ — Ծիծեռնակաբերդի խճ. — Լենինգրադյան — Կիևյան փողոցներ — մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը` նույն ուղեգծով: