ԿարևորՀասարակություն

Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1-ը

Կառավարության որոշմամբ 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու, ինչպես նաև Բանակի օրվան` հունվարի 28-ին, նախորդող օրը միջոցառումներին պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությամբ:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ առաջիկայում ևս նախատեսվում է  աշխատանքային օրը տեղափոխելու մասին որոշում ընդունել՝ մայիսի 29-ը տեղափոխելով հունիսի 6-ը՝ շաբաթ օր:

Կարդացեք նաև

Back to top button