
Կոմիտաս 150-ի շրջանակում Հայաստանի հանրային ռադիոն ներկայանում է նոր նախագծով։ Հունվարի 23-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան Համերգասրահում Հանրային ռադիոն կներկայացնի համերգային նոր ձևաչափ՝ համերգ-ռադիոհաղորդում: Կոմիտասյան ստեղծագործություններով կներկայանան հայտնի, սիրված, և ամենակարևորը՝ տարբեր ժանրերում ստեղծագործող կոլեկտիվներ ու անհատ կատարողներ։
Նախագծում ներգրավված է նաև Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը։ Այսօր հետևել ենք նվագախմբի փորձին ու զրուցել գեղարվեստական ղեկավար, մաեստրո Երվանդ Երզնկյանի հետ։
Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում փորձում են «Էլի երկինքն ամպելա» ստեղծագործությունը։
Կոմիտասի հենց գործով էլ նվագախումբը հանդես կգա հունվարի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք «Համերգ-ռադիոհաղորդում․ Կոմիտաս 150 հետգրություն» խորագրով նախագծում։
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էրվանդ Երզնկյանի հետ ենք զրուցում։ Մաեստրո՝ համերգ-ռադիոհաղորդում․ նվագախումբը առաջին անգամ է հանդես գալու նման ձևաչափով, կա՞ն մտավախություններ՝ ինչպե՞ս կստացվի։
«Մտավախություններ չկան, բարդ է լինելու, բայց անելու ենք․․․»։








