ԿարևորՀասարակություն

ՀՀ նախագահի աշխատակազմի մի քանի աշխատակիցների մեդալներ են շնորհվել

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահի աշխատակազմի մի քանի աշխատակիցների մեդալներով պարգևատրելու մասին: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում երկարամյա և արգասաբեր աշխատանքի, պետական շինարարության գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրել՝

Վիգեն Ալեքսանդրի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար

Հովհաննես Աշոտի ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար

Սևակ Վլադիմիրի ԼԱԼԱՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական»,-ասված է ՀՀ նախագահի պաշտոնական էջում զետեղված հրամանագրում:

Մեկ այլ հրամագրի համաձայն.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում արդյունավետ գործունեության համար պարգևատրել.

Մխիթար Գոշի մեդալով՝

Արմեն Պետրոսի ԳԻՉՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

Գեորգի Կարենի ԿՈՒՏՈՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

Արմեն Վալերիի ԱԲԵԼՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական
Մովսես Խորենացու մեդալով՝

Արմեն Մարսելի ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար

Ավետիս Արսենի ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

Արա Կառլենի ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն:

Back to top button