Հասարակություն

Հայկական պետության սահմանները՝ ըստ նախագահ Վիլսոնի

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակներում այսօր տեղի է ունեցոել ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ հրատարակված մի շարք գրքերի շնորհանդեսը: Խոսքը, մասնավորապես, հոգեշնորհ Հայր Վահան ծայրագույն վարդապետ  Օհանյանի և  Ոսկան Մխիթարյանի կազմած «Հայերն Օսմանյան կայսրության վերջալույսին», ինչպես նաև «Հայկական պետության սահմանները՝ ըստ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի» (հայերեն-անգլերեն) եւ «Գրիգոր Գուլգուլյանի գործը» գրքերի մասին է:

«Հայկական պետության սահմանները՝ ըստ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի» գրքում ներկայացվում են  Վիլսոնի կազմած փաստաթուղթը  Հայաստանի և Թուրքիայի միջև  սահմանգծման վերաբերյալ, այդ կապակցությամբ  նրա պաշտոնական նամակը դաշնակից տերությունների Գերագույն խորհրդի նախագահին:
ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով  ՀՀ –ի տիտղոսն ու  տրավունքները  տարածվում էին  նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի,  Էրզրումի և Տրապիզոնի  նահանգների վրա: Վիլսոնի իրավարար վճիռը համարվում է  պաշտոնական փաստաթուղթ և  պարունակում է  ԱՄՆ նախագահի կողմից  սահմանգծված  Թուրքիայի և Հայստանաի  սահմանգծի  ամբողջական նկարագիրը։Վճիռը  հրապարակվեց  1921 թվականի  հունվրի 22-ին Վաշինգտոնում`  դրանով իսկ ընդգծելով  վճռի անշրջելիությունն ու Հայաստանի միջազգայնորեն  հռչակված սահմանները:
«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակներում  Սփյուռի նախարարության հովանավորոթյամբ լույս տեսած գրքերի ցանկում նաև  « Գրիգոր Գուլգուլյանի գործը» աշխատությունն է, որը հայ վրիժառու Գրիգոր Գուլգուլյանի  դատավարության  ռուսերեն սղագրության թարգմանությունն է:
Թարգմանիչ Հովհաննես Զատիկյանն ասում է, որ  անհայտ վրիժառուի մասին պատմող այս գիրքը փնտրել է շուրջ 30 տարի, երջանիկ պատահականությամբ այն հայտնաբերել է անցյալ տարի ու թարգմանել հայերեն:
Գրքի հերոսը, ինչպես նշվեց, Գրիգոր Գուլգուլյանն է: Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից 23 տարի առաջ նրա ընտանիքի դահիճին սպանելու համար ռուսական դատարանը նրան արդարացրեց։

Սփյուռքի նախարարության աջակցությամբ այսօր հանրության դատին հանձնվեց նաև «Հայերը Օսմանյան կայսրության վերջալույսին» ծավալուն աշխատությունը, որտեղ ամփոփված են Բեռլինի կոնգրեսից հետո մինչև  1914 թվականը ամերիկյան «Նյու Յորք թայմս» թերթում տպագրված հայկական խնդրին վերաբերող փաստաթղթային արժեք ներկայացնող բոլոր հրապարակումները։

Back to top button