Սպորտ
«Բարեւ Երեւանը» տեղական հանրաքվեների կողմնակիցն է


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Երևանի ավագանու անդամն օրենքով իրեն տրված մի լիազորություն ունի, որը նախորդ 5 տարիների ընթացքում երբևէ չի օգտագործվել: Խոսքը երևանցիներին հուզող այս կամ այն հարցի շուրջ տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքն է: «Բարեւ Երևան» դաշինքն ու «Ժառանգություն« կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը խոստանում է. ընտրվելու դեպքում «Բարև Երևան»- ի ներկայացուցիչներն այս մեխանիզմն անպայման օգտագործելու են:
Ծրագրային մյուս դրույթները, ըստ Բախշյանի, վերաբերում են հարցերի, որոնց մասին բոլորը խոսում են՝ քաղաքաշինությունից, կանաչապատումից մինչև տրանսպորտ ու վերելակային տնտեսություն: