
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
«Ժառանգությունը» պատրաստվում է ապրիլի 19-ի քաղաքացիական հավաքին, որի ընթացքում հստակեցնելու է իր առաջիկա գործողություններն ու անելիքը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:
Պատասխանելով հարցին, թե քաղաքական որ ուժերի ներկայությունն են ակնկալում այդ հանդիպման ընթացքում , Փոստանջյանն ասել է, որ հավաքը բաց է , իսկ հայտարարությունն արված. բոլոր ցանկացողները կարող են միանալ:
«Ժառանգության» ներկայացուցիչն անդրադարձել է նաև Երևանի ավագանու ընտրություններին՝ նշելով, որ «Բարև Երևան« դաշինը հաղթանակ ամրագրելու համար է պայքարում:




