Շահեն Մեղրյանն իր ընկերների հետ զոհվեց 20 տարի առաջ այս օրը


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Այսօր լրացավ արցախյան ազատամարտի հերոս Շահեն Մեղրյանի մահվան 20-րդ տարելիցը, ինչի առիթով Առնո Բաբաջանայանի անվան ֆիլհարմոնիկ փոքր դահլիճում տեղի է ունեցել հիշատակի ցերեկույթ։
ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը հաջողությամբ ավարտած երիտասարդը կարճ ժամանակում հաջողությունների էր հասել նաև հարազատ Գյուլիստան գյուղում: Սկզբում տնտեսագետ, հետո շրջանի կոմերիտմիության առաջին քարտուղար, Շահումյանի շրջգործկոմի նախագահ…
88-ի ազատագրական շարժումը փոխեց Շահեն Մեղրյանի կյանքի ճանահարհը: Այսօր մենք նրան հիշում ու պատվում ենք որպես Ազատագրական շարժման նշանավոր գործիչ, հայդուկապետ:
Շահենը Շահումյանի շրջանի և Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանների ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն էր:
91-ի սեպտեմբերին նրա ջոկատի կազմակերպած գործողության ադյունքում ազատագրվեցին Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը:
92-ի հունիսի 13-ին Շահումյանի բռնի տեղահանումից հետո Հաթերքում Շահենն իր շուրջ համաղմբած 25 տղաների հետ միասին մտավ թշնամու թիկունք: Նրանց շնորհիվ ազատագրվեցին Մարտակերտի մի շարք գյուղեր:
93-ի ապրիլին ազատագրվեց Գյուլիստանը, գրավվեցին դեպի շրջան տանող բոլոր բարձունքները:
Շահենը պատրաստվում էր Հայստանից վերադառնալուց հետո ազատագրել հարազատ շրջանը: Բայց , ավաղ, 1993 թվականի ապրիլի 17-ին, երբ ուղղաթիռով մի քանի տղաների հետ գալիս էր Երևան, ուղղաթիռը հարձակման ենթարկվեց, բոլորը զոհվեցին, այդ թվում նաև Շահենի որդին: