

«Քո ամբողջ սրտով». վավերագրական ֆիլմ՝ հայ գրքի, հայակական ձեռագրերի, մագաղաթների, առաջին տպագիր հրատարակչությունների, դրանց ստեղծողների կյանքերի ու ճակատագրերի դժվարին, երբեմն՝ ողբերգական ուղու մասին: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի եթերում՝ ապրիլի 22-ին։ Ռեժիոսր Անդրեյ Կուրենկովը ֆիլմում ցույց է տվել, որ հայ իրականության մեջ գիրքը դարեր շարունակ ոչ միայն եղել է մտքի, ավանդույթների, ժողովրդի տաղանդի արտացոլումը, այլև հանդիսացել է հավատի և հոգևոր փորձությունների մարմնավորման օղակ: Ֆիլմում նշվում է, որ 2012-ին նշվել է Հայ գրատպության 500-ամյակը, և այդ տարին Հայաստանում հայտարարվել է որպես Գրքի տարի, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակել է համաշխարհային գրքի մայրաքաղաք: