
Կմեկնարկի ծրագիր, որը նախատեսում է վերջին երեք տարվա սահմանապահ (Ադրբեջանի հետ անմիջական սահման ունեցող) գյուղի գրանցում ունեցող և բնակվող ծնողներից ծնված յուրաքանչյուր նոր ծնված երեխային միանվագ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և մինչև երեխայի երեք տարին լրանալը ամիսը 100 հազար դրամի տրամադրում:
Ծրագիրը ներառելու է Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի Ադրբեջանի հետ անմիջական սահման ունեցող բնակավայրերը:
Այս մասին գրառում է արել ֆեսբուքան իր էջում ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ տեղեկացնելով, որ տևական բանակցություններից հետո հայաստանյան և սփյուռքյան խոշոր ձեռնարկատերերի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն Ադրբեջանի հետ անմիջական սահմանակից
հայկական բոլոր բնակավայրերում ծնելիությունը խթանելուն ուղղված խոշոր ծրագիր սկսելու մտադրության մասին:
«Վաղվանից սկսում ենք ուսումնասիրել վիճակագրությունը, առկա դրությունը և միտումները: Ծրագրի մեկնարկը կտրվի 2020թ. գարնանը: Հավատում ենք, որ այսպիսի մեծ ծրագրի ներդրմամբ հնարավոր կլինի էապես փոխել սահմանապահ բնակավայրերի ժողովրդագրական պատկերը: Սահմանապահ խոշորացված համայնքների համար նախատեսված մեկ այլ խոշորամասշտաբ ծրագրի մասին՝ հաջորդիվ»,- գրել է պատգամավորը :




