ԿարևորՀասարակություն

Ախթալայում ձմեռը տաք կլինի՝ անկախ եղանակից

Լոռու մարզից սուբվենցիոն ծրագրերին մասնակցող համայնքներից մեկի՝ Ախթալայի մի շարք թաղամասերում կառուցվել են գազաֆիկացման համակարգեր:

104,661,700 դրամ արժողությամբ ծրագրի իրականացումը թույլ կտա ձմեռը տաք անցկացնել Նեղոց բնակավայրի, Շամլուղ բնակավայրի կենտրոնական հատվածի և Բուղաքար թաղամասի, Ախթալա բնակավայրի Առափնյա թաղամասի բնակիչներին:

470 ընտանիքի հնարավորություն կունենան օգտվել բնական գազից։
Ծրագիրը ներառում է ընդհանուր 5,8կմ երկարությամբ ներհամայնքային համակարգի կառուցում:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=617383775700337&id=244085213030197

Կարդացեք նաև

Back to top button