ԿարևորՄշակույթ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան` Ռոբերտ Ամիրխանյանին

ՀՀ նախագահի հրամանով Ռոբերտ Ամիրխանյանը պարգևատրվել է շքանշանով.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Երաժշտարվեստի բնագավառում ներդրած ավանդի, հայ երգարվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար կոմպոզիտոր Ռոբերտ Բաբկենի Ամիրխանյան պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»։

Ավելի վաղ կոմպոզիտորի ծննդյանը նվիրված համերգին ներկա է գտնվել եւ շնորհավորական խոսքով է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Back to top button