ԿարևորՏնտեսական

Տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 7.1%-ով

Այսօր հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ 2019-ի հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.1%, իր ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով` նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8.8%, շինարարության աճը՝ 4.5%, առևտրի աճը՝ 8.9%, ծառայությունների աճը՝ 15.1%:

Արտահանումն ավելացել է 7.2%-ով: Միջին ամսական աշխատավարձը աճել է 5.9 տոկոսով: “Սրանք բավականին լավ ցուցանիշներ են, եթե չասեմ՝ շատ լավ”, -նկատել է Փաշինյանը։

“Այսպիսով, ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ 2019 թվականի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին: Հույս ունենք՝ նաև կհատի 7 տոկոսի սահմանագիծը”-: հավելել է վարչապետ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Back to top button