
«Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը…»։ Այսպես էր մտածում Մոնթե Մելքոնյանը, որն իր ամբողջ կյանքը նվիրեց ազատության համար մարտնչելուն:
Մոնթեն ծնվել է 1957 թվականին՝ Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում, ցեղասպանությունը վերապրած ընտանիքում: Նրա Հայաստան առաջին այցելությունը 1990 թվականին էր, երբ Արցախում և Շահումյանում արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։
Երևանում յոթ ամիս Գիտությունների ակադեմիայում աշխատելուց և «Հայաստանը և հարևանները» գիրքը գրելուց հետո, նա 1991 թվականի սեպտեմբերին արդեն Արցախում էր:
1992-ին` ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ, ստանձնել էր Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանն էր։
1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Քարվաճառի ազատագրումը տեղի ունեցավ Մոնթեի ղեկավարությամբ: Նա զոհվեց 1993 թվականի հունիսի 12-ին ՝ Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում:
Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար Մոնթե Մելքոնյանը 1996-ին արժանացավ Հայաստանի ազգային հերոս կոչմանը:




