
ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 193 ներկայացուցիչների կողմից միաձայն որոշում է ընդունվել արհեստական ինտելեկտի կիրառման բարոյական նորմերը մշակելու մասին, չնայած՝ հարցի շուրջ կազմակերպության անդամ երկրները տարբեր դիրքորոշումներ ունեն:
Առաջադրանքը կատարելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստվում է համագործակցություն հաստատել այդ ոլորտի միջազգային փորձագետների հետ: Կազմակերպության ներկայացուցիչների հետ միասին նրանք պետք Է 18 ամսվա ընթացքում մշակեն «աշխարհում առաջին նորմատիվային փաստաթուղթը» արհեստական ինտելեկտի կիրառման բարոյականության եւ դրա տեխնոլոգիաների տարածման ոլորտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




