
Նոյեմբերի 21-ին, ժամը 21:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի գնացել են դեպի «Աժդահակ» լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է չի հաջողվում կապ հաստատել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 6 փրկարար-ծառայող և 15 քաղաքացի: Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
SHANTNEWS-ի տեղեկություններով՝ Գեղամա լեռներում կորել է «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը։ Կորածները մեքենայով են եղել, ցանկացել են Գեղարդից Գեղամա լեռներով հասնել Մարտունի։




