ԿարևորՀասարակություն

«Գոլդեն Փելիսը» դրվել է աճուրդի․հայտնի է մեկնարկային գինը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը, ինչպես նաեւ շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը եւ շենք-շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով:

Նոյեմբերի 20-ի դրությամբ` գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բոլոր գործարարներին, ովքեր հետաքրքրված են, կոչ է արել մասնակցել աճուրդին, որը, նրա խոսքով, հավանաբար, կլինի դեկտեմբերի 19-ին:

Կարդացեք նաև

Back to top button