ԿարևորՔաղաքական

Ադրբեջանցի բլոգերը ժողովրդավար Նիկոլ Փաշինյանին խնդրում է դադարեցնել պատերազմը

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը միջադեպ է տեղի ունեցել: Եկեղեցի է մտել ադրբեջանցի բլոգեր եւ խնդրել է դադարեցնել պատերազմը:

«Մեզ այս պատերազմը պետք չէ, մենք ուզում ենք ժողովրդավարություն, մենք ուզում ենք մեր հայրենիքը, մեր հողը, ազատեք, խնդրում եմ, մեր հողը: Ազատեք մեր հողը, որ ես կարողանամ տեսնել իմ Շուշին, իմ Խոջալուն»,-ասել է նա:

Ապա ադրբեջանցի բլոգերը հարցրեց՝ արդյոք իրեն հնարավորություն կտան հետո այդտեղից դուրս գալու: «Այո, ես երաշխավորում եմ»,- արձագանքեց Փաշինյանը:
                                   
«Փաստ է, որ Դուք` լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ գտնվում են հայեր, և հարց տվեցիք Հայաստանի վարչապետին: Իմացեք, որ չէր լինի հնարավորություն, որ հայը հնարավորություն ունենար մտնել միջոցառման, որտեղ ներկա է Ադրբեջանի նախագահը»,- ասաց վարչապետը:

Կարդացեք նաև

Back to top button