
Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցում է Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին, որտեղ հանդես է եկել ելույթով:
Երրորդ նախագահի խոսքով այսօր Հայաստանում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր երևույթներ են տեղի ունենում։
«Անցյալ տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի էլ ավելի լավ պետություն կառուցել»,- ասել է Սերժ Սարգսյանն իր ելույթում։
«Այո՛, Հայաստանում կատարվածի մեջ կար նաև մեր մեղքը: Բայց վստահեցնում եմ, որ մեզ համար մշտապես առաջնային և կենսական են եղել անվտանգության և խաղաղության հարցերը, և այդ պատճառով, գուցե, որոշ հարցեր ստորադասվել են այս խնդիրների լուծմանը», -ասել է Սարգսյանը:
Անդրադառնալով Արցախի հարցով բանակցային գործընթացին՝ Սարգյանը կարևորել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը: Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում, ասել է Սարգյանը։
Սա Սերժ Սարգսյանի առաջին հրապարակային ելույթն է նախագահի պաշտոնից 2018թ, մարտի 23-ին տված հրաժարականից հետո։
Համագումարն ընտրելու է ԵԺԿ նոր նախագահ և նախագահություն:




