«Մանկական Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի հայ մասնակից Կարինա Իգնատյանը Լեհաստանի Գլիվիցե քաղաքի Arena Gliwice–ի բեմում առաջին փորձն է անցկացրել, իսկ նոյեմբերի 18-ին՝ մասնակցել մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը։
Մրցույթը կկայանա նոյեմբերի 24-ին։ Հայաստանը ներկայացնող Կարինա Իգնատյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների` «Поколение NEXT», «Голос.Дети», «Таланты России», «Детская Новая Волна 2018», «Мы- дети галактики», «#СтранаПой» և արժանացել է երրորդ, երկրորդ և առաջին կարգի մրցանակների, ինչպես նաև՝ Գրան-Պրիի:

«Մանկական Եվրատեսիլ 2019»-ին մասնակցում են 19 երկիր։ 2018-ին Հայաստանն այս մրցույթում ներկայացրել էր Լևոն Գալստյանը`իր «L.E.V.O.N․» երգով և զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը։




