ԿարևորՏնտեսական

Քարից հաց քամելու տեխնոլոգիան

Պիտի ունենանք արդյունաբերություն սեփական հումքի վրա, Հայաստանն առանց սեփական հումքի արտադրության ապագա չունի. մենք պետականաշինությունը պետք է սկսենք արդյունաբերական Հայաստան ստեղծելուց: Այս թեզը տարիներ շարունակ առաջ է քաշում քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։

Նա համոզված է, որ քարն է ապահովելու արդյունաբերական Հայաստանի տնտեսական թռիչքը։  Շիրինյանը  նաև վստահ է, որ մեր երկիրն ունի բոլոր հնարավորությունները քարի արտադրության ոլորտում մեզ ու աշխարհին զարմացնելու համար: Վաղ, թե ուշ հենց դա է լինելու, ինչքան շուտ սկսենք այդ ուղղությամբ առաջ շարժվել, այնքան լավ՝ ասում է Լեւոն Շիրինյանը։

Նրա կարծիքով՝ քարի արտադրությունը պետք է հայտարարվի գերակա ուղղություն, որն  իր հետ միասին կվերականգնի գիտական և ինժեներական գործը: «Մենք ունենք քարի անսպառ պաշարներ: Իմ ասածի նպատակը ոչ թե քարը կտրել արտահանելն է, այլ քարի վերամշակման արդյունաբերություն ստեղծելն է»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում շեշտել է Շիրինյանը՝ անդրադառնալով նաեւ  հարցերին, թե   ինչ հիմքեր կան այս թեզի իրատեսության մեջ համոզվելու, ինչպես է  պատկերացնում այդ ամենը կյանքի կոչելը, նաեւ, թե որոնք պետք է լինեն այդ գործընթացում պետության ու մասնավոր հատվածի դերակատարումները։

Կարդացեք նաև

Back to top button