ԿարևորՀասարակություն

Ռուսաստանում հայկական անուններով վարորդները հայտվել են «ամենավտանգավորների» ցանկում

Ռուսական «АльфаСтрахование» ապահովագրական ընկերությունը հրապարակել է այն մարդկանց անունները, որոնք հաճախ են կրել պատասխանատվություն ճանապարհատրանսպորտային պատահարների համար:

Rusarminfo.ru-ն գրում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների մեղավորների շարքում ամենատարածվածը հայ տղամարդկանց անուններն են:

«Ավելի հաճախ ավտովթարների համար մեղավոր են եղել հետևյալ անուններով վարորդները. Դանիել (այս անունով ապահովագրված մեքենաների վարորդների 17.7 %-ը վթար են ունեցել), Դավիթ (15,4%), Կարեն (15,2%), Արմեն (15%) և Նիկիտա (12,9%): Պատահարների մեղավոր են նաև Դանիլ (12,3%), Տիմուր (11,3%), Սիմոն (11,2%), Գլեբ (11%) և Կիրիլ (10,8%) անուններով վարորդները»,- գրված է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Կանանց շարքում առավել հաճախ հանդիպում են հետևյալ անունները՝ Կարինա (13%), Անգելինա (12,8%), Վալերիա (12,1%), Դարյա (11,5%) և Քրիստինա (11,4%):

Վերլուծությունները ցույց են տվել, որ ավտոճանապարհային պատահարների ամենահաճախը ենթարկվում են 18-19 տարեկան վարորդները:

Կարդացեք նաև

Back to top button