
Տաղանդ ունենալը քիչ է, պետք է կարողանալ այն համատեղել աշխատասիրության հետ. գեղանկարչուհի Մարգարիտա Բաղդասարյանը եզակի 3D տորթեր է պատրաստում: ՀՀ կառավարության «Մեր ժամանակների հերոսը» հաղորդաշարի հերթական հերոսը գեղանկարիչ-հրուշակագործն է:
Մարգարիտան մի շարք մրցույթների, փառատոների դափնեկիր է ու հարյուրավոր «քաղցր քանդակների» հեղինակ:
«Առաջին մասշտաբային մրցույթը, որին մասնակցել եմ, 2017 թվականին անցկացված «Տորթի տոն» փառատոնն էր, որին մասնակցում էին ՀՀ և ԼՂՀ փորձառու հրուշակագործներ»,- հիշում է Մարգարիտան:
Գեղանկարիչ-քանդակագործը 2020թ-ին նախատեսում է մասնակցել Լյուքսեմբուրգում կայանալիք մրցույթին, որին մասնակցելու են աշխարհի տարբեր երկրներից ժամանած խոհարարներն ու հրուշակագործները:




