
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
«Մենք ընտրություններին մասնակցում ենք հաղթելու վճռականությամբ, որովհետև սա ավելի շատ անձերի, այլ ոչ թե քաղաքական ընտրություն է»,- ասել է Օրինաց երկիր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը՝ անդրադառնալով մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Իսկ Օրինաց երկիր կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը կարծում է, որ քաղաքապետի պաշտոնը ոչ թե վայելելու, այլ տքնաջան աշխատելու համար է: Նշենք, որ ՕԵԿ-ն այսօր բակային հանդիպումներ է ունեցել Շենգավիթ վարչական շրջանում:




