ԿարևորՀասարակություն

Սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներն Արարատի մարզպետարանի ամենօրյա հսկողության տակ են

Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը մարզպետարանի Քաղաքաշինության վարչության մասնագետների հետ շրջայց է կատարել մարզի Գետափնյա, Խաչփար,Գեղանիստ, Ազատաշեն համայնքներում, որտեղ ավարտվել և այժմ ակտիվ ընթանում են սուբվենցիոն և հրատապ ծրագրերով իրականացվող աշխատանքները:

Մարզպետարանի ֆեյսբուքյան էջը գրում է, որ Գետափնյա համայնքում սուբվենցիոն ծրագրով այս պահին իրականացվում են 1013 մետր երկարությամբ ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներ, որի արդյունքում գյուղում 90%-ով լուծվում է ոռոգման խնդիրը: Սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը 36 միլիոն ՀՀ դրամ է, որից 55%-ը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45%-ը՝ համայնքը:

Խմելու ջրի խնդիրը Գետափնյայում ևս այս տարի է լուծվել: Ամիսներ առաջ հրատապ ծրագրով անցկացվել է խմելու ջրագիծ: Քաղաքացիներն այստեղ 24-ժամյա ռեժիմով ապահովված են խմելու ջրով:

Խաչփար և Ազատաշեն համայնքներում նույնպես իրականացվում են խմելու և ոռոգման ջրագծերի կառուցում:

Խաչփարի 2-րդ, 4-րդ, 7-րդ փողոցներում անցկացվում է խմելու ջրագիծ: 8,8 միլիոն արժողությամբ այս ծրագրի իրականացումից հետո գյուղն ամբողջությամբ ապահովվում է խմելու ջրով՝ 24-ժամյա ռեժիմով: Իսկ 1200 մետր երկարությամբ ոռոգման ցանցը կառուցվում է 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով: Ծրագրի արժեքը 16 միլիոն ՀՀ դրամ է, որից 55%-ը պետության մասնաբաժինն է, 45%-ը հատկացնում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը:

Ազատաշենում էլ սուբվենցիոն ծրագրով անցկացվում է 343 գծամետր երկարությամբ ոռոգման ջրագիծ՝ 14 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:

Իսկ Գեղանիստում մարզպետարանի աշխատակիցները հետևել են սուբվենցիոն ծրագրով «Մանուշակ» մանկապարտեզում ընթացող շինաշխատանքներին: Այստեղ ամբողջությամբ պարսպապատվում է մանկապարտեզի շենքը: Ծրագրով իրականացվում է նաև մանկապարտեզի խոհանոցի տանիքի վերանորոգում: Ի դեպ, այս համայնքում արդեն ավարտին է մոտեցել դպրոցի հարակից տարածքում մարզադաշտի կառուցումը, որը մարզում ամենախոշորներից մեկն է: Ծրագիրը կյանքի է կոչվել համայնքի և դպրոցի համատեղ ջանքերով:

Իրականացվող ծրագրերի պատասխանատուները փոխմարզպետ Նազարեթյանին հայտնել են, որ ամեն բան արվում է սահմանված կարգով՝ ջանալով աշխատանքները հնարավորինս շուտ ավարտին հասցնել: Արտավազդ Նազարեթյանն էլ շեշտել է, որ տարվող աշխատանքները մարզպետ Գարիկ Սարգսյանի և մարզպետարանի ամենօրյա հսկողության տակ են:

https://www.facebook.com/AraratRegionalAdministration/posts/1171637703047528

Կարդացեք նաև

Back to top button