ԿարևորՀասարակություն

Մակընթացությունից վնասներ է կրել նաև հայկական Սուրբ Ղազար կղզին

Վենետիկում մակընթացությունից վնասներ է կրել նաև հայկական Սուրբ Ղազար կղզին։ Նախօրեին հարավային ուժգին քամու պատճառով ջրի մակարդակը կղզում բարձրացել է՝ հասնելով 180 սմ-ի: Նման իրավիճակ չի եղել 1966 թվականից ի վեր:

Ինչպես հայտնում է  Մխիթարյան միաբանությունից Հայր Համազասպը, բնության աղետի հետեւանքով Սուրբ Ղազար կղզում գետնահարկերը ողողվել են լճակի տղմոտ ջրով, նույնիսկ եկեղեցին լցվել է կես մետր ջրով՝ վնասելով որոշ եկեղեցական զգեստներ, ձեռագործ զարդարանքներ ու գորգեր։  «Միայն առավոտյան տեսանք, որ կղզու հարավային կողմը եզերող պարիսպը քանդվել էր։ Վանքի մոտ կայանված Արմենիա առագաստանավը ալիքների կողմից քաշվել ու հարվածել էր պարիսպներին՝ քանդելով այն»,-գրել է նա։

https://www.facebook.com/hamazasp.kechichian/posts/10162550064440394

Կարդացեք նաև

Back to top button