
Պատկերացնել Հայաստանը բոլոր կողմերից, ծանոթանալ տարբեր ոլորտների հնարավորություններին, լսել հաջողության պատմություններ և անձնական փորձառություններ, իմանալ հայրենադարձվելու մասին ավելին ու ամբողջովին. «Imagine Armenia» համաժողովն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիևում:
Այն Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ կազմակերպում են «Repat Armenia» և «Հայկական նախաձեռնություն» հիմնադրամները: «Imagine Armenia»-ն արդեն 6 տարի հաջողությամբ իրականացվում է սփյուռքի տարբեր համայնքներում՝ Բոստոնից ու Լոս Անջելեսից մինչև Փարիզ, Մոսկվա, Թեհրան, Բեյրութ, Բուենոս Այրես:
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ կազմակերպիչները քննարկել են համաժողովի օրակարգն ու հիմնական ուղղությունները: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ևս մասնակցելու է համաժողովին, հանդես է գալու ելույթով, պատասխանելու է ներկաների հարցերին:




