ԿարևորՀասարակություն

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը: Պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատավոր Աննա Դանիբեկյանին ու մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ է հանդես եկել:

Իր դիրքորոշման մեջ տուժող կողմի  ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը նշել է, որ նույն միջնորդությամբ հադես գալով, պաշտպանական կողմը չարաշահում է իր իրավունքը:

Կողմերին լսելուց հետո՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ վճիռը կայացնելու համար, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ. այն կհրապարակվի 16:00-ին:

Կարդացեք նաև

Back to top button