ԿարևորՀասարակություն

«Իսլամական Պետություն» խմբավորումը թիրախավորել էր հայ հոգևորականին

Քամիշլիում այսօր դպրոցները փակ են: «Ռադիոլուրի» հետ հեռախոսազրույցում Քամիշլիի բնակիչ Խաչիկ Մելքոնյանն ասել է, որ ահաբեկչության զոհ դարձած Քամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Տեր Աբրահամ քահանա Պետոյանի մահը հայ համայնքում սգում են:

Կատարվածը նաև խիստ մտահոգությունների տեղիք է տվել: Սիրիական պարտերազմի ութ տարիների ընթացքում քրիստոնյա հոգևորականները երբևէ չեն հետապնդվել ու ահաբեկչության թիրախում չեն եղել: Մտահոգում են նաև Քամիշլիում երեկ իրականացված պայթյունները: Չնայած, ինչպես մեր զրուցակիցն է նշել, արդեն տարբեր կողմերից երաշխիքներ են տրվել, որ ահաբեկիչներն իրենց արժանի պատիժը կստանան:

Նրա խոսքով՝ շատ մեծ էր հավանականությունը, որ բարեսիրական գործունեության մեջ ներգրավված հոգևորականն ահաբեկիչների թիրախում կհայտնվի, հատկապես, որ մասնակցել էր Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ծավալած գործողությունների դեմ բողոքի ցույցերին:

«Իսլամական Պետություն» խմբավորումը ստանձնել է Ղամիշլիում հայ հոգեւորականի եւ նրա հոր սպանության պատասխանատվությունը: 

Տես նաև՝ Ղամիշլիում հայեր են սպանվել

Կարդացեք նաև

Back to top button