ԿարևորՄշակույթ

Հայկական պար՝ Աբու Դաբիում

Նոյեմբերի 8-ին Աբու Դաբիում տեղի ունեցավ Հանդուրժողականության և եղբայրության ազգային փառատոնի բացումը։ Այն կազմակերպվում է Արաբական Միացյալ Էմիրությունների հանդուրժողականության նախարարության կողմից։

Ինպես հայտնում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանատունը, միջոցառման հանդիսավոր բացմանը ելույթով հանդես է եկել ԱՄԷ հանդուրժողականության նախարար շեյխ Նահյան բին Մուբարաք ալ Նահյանը, որը նաև այցելել է փառատոնին մասնակցող Հայաստանի տաղավար։

Փառատոնի բացմանը հաջորդած մշակութային միջոցառման ընթացքում ԱՄԷ-ի հայ համայնքի կողմից ներկայացվել է հայկական պարային բեմադրություն։

Կարդացեք նաև

Back to top button