ԿարևորՄշակույթ

The Parov Stelar Band-ը համերգ կտա Երևանում

The Parov Stelar Band-ը Silk Note փառատոնի շրջանակում համերգ կտա Երևանում: Համերգն այսօր է՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Պառով Ստելար բենդը երաժիշտ Մարկուս Ֆյուրեդերի մականունն է: Parov Stelar-ը և Parov Stelar Band-ը նրա ստեղծած նախագծերն են: Մարկուս Ֆյուրեդերին անվանում են Electro Swing-ի հիմնադիր, և նա Ավստրիայի միջազգային մասշտաբի ամենահաջողակ արտիստներից է:

Խումբն ունեցել է ավելի քան 1000 շոու, համերգներ Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում , մասնակցել խոշոր փառատոների, ինչպիսիք են Coachella-ն, Glastonbury-ն, Sziget-ը, Lollapalooza-ն:

2019/2020 թթ․ համաշխարհային շրջագայությունը ներառում է նոր երգեր, բոլորովին նոր բեմական ձևավորում, լուսաձայնային շոու, որոնք խոստանում են լինել ավելի լավը, քան երբևէ: Նաև երկրպագուները կտեսնեն անհավատալի վոկալիստ Ելենա Կարաֆիզին, որն առաջին անգամ է միանում խմբին: Խումբը երբեք ավելի ոգևորված չի եղել իր երկրպագուների հետ հաղորդակցվելու հեռանկարից,  քան հիմա, երբ ունի 7 կատարող և նոր երաժշտացանկ:

Silk Note Festival-ը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է, փառատոնի գործընկերն է Berin Iglesias Art-ը:

Silk Note Festival-ի գեղարվեստական ղեկավարն է հայտնի կիթառահար, Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիայի նախագահ, բազմաթիվ մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը:

Համերգներից ստացված հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների վերակառուցմանը:

Կարդացեք նաև

Back to top button