
Երբ ի վերջո ՀՀ քաղաքացիները կկարողանան անարգել մուտք գործել ԵՄ երկրներ, այս հարցը միշտ արդիական է, հատկապես ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի քննարկումների ընթացքում, այսօր այն նույնքան արդիական է:
Ու թեև ՀՀ պատշաճ կերպով է աշխատում, սակայն ԵՄ երկրները հապաղում են անգամ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման հարցում:
ԵՄ Արևելյան գործընկներության ծրագրի մեկնարկից հետո ՀՀ քաղաքացիները սպասում են մուտքի արտոնագրի վերացմանը, որպեսզի հանգիստ կարողանան մուտք գործել ԵՄ երկրներ՝ շրջագայելու կան հանգիստն անցկացնելու համար: Արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերից հետո` ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը ԵՄ երկրների կողմից հապաղում է:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով` դանդաղումը պայմանավորված է տաբեր երկրների դեպքում տարբեր պատճառներով, սակայն դրանք կարող են լինելն ինչպես ներպետական գործընթացներով պայմանավորված, այնպես էլ տարբեր մարտահրավերներով, տարբեր երկրներում գործող տարբեր իրավական մեխանիզմներով:
«Սա նորմալ է, քանի որ գործ ունենք երեք տասնյակ երկրների հետ, որոնք ունեն իրենց առաջնահերթությունները, խնդիրները, մարտահրավերները: Սա շարունակական աշխատանքի արդյունք պետք է լինի, որ վիզային ռեժիմն ազատականացվի, ինչպես Վրաստանի դեպքում եղավ: Բնական է, որ տարբեր երկրներ այս հարցի շուրջ ունեն տարբեր մոտեցումներ»,- ասում է Սեւրեն Սարգսյանը:

Սակայն մինչեւ մուտքի արտոնագրի ազատականացումը պետք է հասկանալ, թե որքան երկար գործընթաց է ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ համապարփակ համաձայնագրի վավերացումը.
«Պատճառները տարբեր են, բայց դա չի նշանակում, թե ՀՀ չի կատարել իր պարտավորությունները: Գնդակը հիմա գտնվում է ԵՄ անդամ երկրների խորհրդարաններում»,- նշում է քաղաքագետը:
Չեխիան վավերացրել է համաձայնագիրը, ինչը նախադրյալներ է ստեղծում Հայաստանի եւ ԵՄ եւ Հայաստանի ու առանձին երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար` այսօր Մամուլի ազգային ակումբում ասաց Հայաստանում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկին: Վիզաների ազատականացման հարցում, ըստ դեսպանի, Չեխիան արգելափակում չի դրել: Արևելյան Եվրոպայի երկրներն այսօր զգուշությամբ են վերաբերվում միգրացիոն հոսքերին։ Գուցե դրանո՞վ է պայմանավորված, որ այդքան կարևորություն չի տրվում մուտքի արտոնագրի վերացմանը: Հարցին դեսպանը պատասխանեց, հստակեցնելով, որ միգրացիոն հոսքերն իհարկե լուրջ խնդիր է ողջ ԵՄ համար:

Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չապլակն էլ երկու օր առաջ էր տեղեկացրել, որ նոյեմբերի 26-ին հայկական պատվիրակությունը կմեկնի Վարշավա` քննարկելու վիզաների ազատականացման:
Իսկ մինչ այդ`շենգեն գոտի այցելելու համար Հայաստանի քաղաքացիները պետք է մուտքի վիզա ստանան ԵՄ անդամ երկրների դեսպանատներից։ Լեհաստանի դեսպանը նշում է, որ իրենց դեսպանատան տրամադրած մուտքի վիզաների թիվն ավելացել է։
«Մենք օրական տրամադրում ենք 30 վիզա Հայաստանի քաղաքացիներին, ովքեր մեկնում են շենգեն գոտի: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, այս տարի գերազանցել է արտոնագրերի թիվը: Կարելի է ասել 2019 թվականը պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշերով աչքի ընկնող տարեթիվն է»:
Դեպի Լեհաստան արտագնա աշխատանքի գնացող Հայաստանի քաղաքացիների թիվը ավելացել է` ասում է դեսպանը: Իսկ այսօր արդեն Չեխիայի դեսպանն է հայտարարում, որ իր երկիրը աշխատուժի կարիք ունի։




