
Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ի Բուխարեստի մրցաշարում արագ շախմատի երեք տուրերից մեկում հաղթել է` պարտության մատնելով Ֆաբիանու Կարուանանյին, իսկ երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի արդյունքով: Այժմ հայ գրոսմայստերը 6 հնարավորից ունի 4 միավոր և լրացուցիչ միավորներով մրցաշարային աղյուսակում Վիշվանաթան Անանդի հետ երկրորդն է:

Բուխարեստի Grand ChessTour-ի արագ և կայծակնային մրցաշարին մասնակցում են Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Արտեմիևը, Լե Լիեմը և Անտոն Կորոբովը: Արագ շախմատի մրցաշարն ունի 9 մրցափուլ: Յուրաքանչյուր օր գրոսմայստերը կանցկացնեն երեք պարտիա: Իսկ կայծակնային շախմատի մրցաշարը բաղկացած է 18 մրցափուլից: Այն կեզրափակվի նոյեմբերի 10-ին:




