ԿարևորՄշակույթ

Jamiroquai խմբի համերգը՝ Երևանում

Այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ելույթ է ունեցել լեգենդար Jamiroquai խումբը՝ ֆրոնթմեն, վոկալիստ Ջեյ Քեյի ղեկավարությամբ։ Խումբը Հայաստան էր ժամանել նոյեմբերի 4-ին։ Խմբի երևանյան համերգը տեղի է ունեցել Silk Note Festival-ի շրջանակում։

Համերգին հնչել են սիրված ու հայտնի երգեր, հիթային դարձած բազում կատարումներ:

«Համերգն անցնում է խելահեղ մթնոլորտում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Համերգին ներկա էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Աննա Հակոբյանը նախօրեին գրել էր, որ այս փառատոնը ոչ միայն նպաստելու է Հայաստանում մշակութային տուրիզմի զարգացմանը, այլև համերգների ողջ հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների արդիականացմանն ու զարգացմանը։

Վոկալիստ Ջեյ Քեյի կողմից 1992 թվականին ստեղծված և future funk ոճում հանդես եկող Jamiroquai խումբը երաժշտական աշխարհը փոթորկեց՝ դառնալով մոլորակի ամենահաջողակ կատարողներից մեկը:  Jamiroquai-ն մեր ժամանակների մոլորակի ամենահեղինակավոր երաժշտական նորարարներից է:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/495590744372131/

Խմբի ավելի քան 7 ալբոմները հայտնվել են Միացյալ Թագավորության երաժշտական թոփ 10-նյակներում (դրանցից երեքը հայտնվել են առաջին տեղում): Գրեմմիի դափնեկիր և Բրիտս մրցանակի առաջադրված խումբն աշխարհում վաճառել է ավելի քան 26 միլիոն ալբոմ, գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ բոլոր ժամանակների ամենավաճառված ֆանկ ալբոմի համար:

Կարդացեք նաև

Back to top button