
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են համայնքի Ֆուչիկի փողոցում, և ներկայացրել է փողոցում ու հարակից բակերում կատարված վերանորոգման ու բարեկարգման աշխատանքները:
• քանդվել է մոտ 20 հազար քմ ցանցապատ՝ հիմնականում աղբավայրի վերածված, զավթված և կառուցապատված տարածք,
• փողոցի մոտ 850 մետր երկարությամբ հատվածում երկկողմանի փոխվել են գոյություն «չունեցող» եզրաքարերը,
• կառուցվել են նոր հետիոտնային անցուղիներ (մայթեր),
• փոխվել է ամբողջ փողոցի և մայթերի ասֆալտբետոնե ծածկույթը,
• կառուցվել են աստիճաններ և խաղահրապարակ։
• շուտով կմեկնարկեն ծառերի էտման և նոր ծառերի համալրման աշխատանքները,
• մինչև ոռոգման սեզոնի մեկնարկը պատրաստ կլինի նաև ամբողջովին նոր և արդիական ոռոգման համակարգը,
• 2020 թ-ին կփոխվի լուսավորության համակարգը։




