ԿարևորՔաղաքական

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման հարցը կքննարկվի Լեհաստանում

Դեպի Լեհաստան արտագնա աշխատանքի գնացողների Հայաստանի քաղաքացիների թիվը ավելացել է` այսօր հայտարարել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակը։

Ավելի վաղ`Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ ԵՄ երկրների հետ մուտքի ազատականացման հարցով Երեւանը բանակցում է միության անդամ երկրների տարբեր մայրաքաղաքների հետ։

Նոյեմբերի 26-ին հայկական պատվիրակությունը կմեկնի Վարշավա`վիզաների ազատականացման հարցը քննարկելու համար: Սրա մասին այսօր Մամուլի ազգային ակումբում հայտնեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չապլակը։

Իսկ մինչ այդ շենգեն գոտի այցելելու համար Հայաստանի քաղաքացիները պետք է մուտքի վիզա ստանան ԵՄ անդամ երկրների դեսպանատներից։ Դեսպան Չապլակը նշում է, որ Լեհաստանի դեսպանատան տրամադրած մուտքի վիզաների թիվն ավելացել է։

«Մենք օրական տրամադրում ենք  30 վիզա Հայաստանի քաղաքացիներին, ովքեր մեկնում են շենգեն գոտի: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, այս տարի գերազանցել է  արտոնագրերի  թիվը:  Կարելի է ասել 2019 թվականը պատմության մեջ  ամենաբարձր ցուցանիշերով աչքի ընկնող տարեթիվն է»:

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարն էլ էր հայտնել, որ Հայաստանի փորձագետների խումբը, որը պատասխանատու են  միգրացիոն և  սահմանների վերահսկման քաղաքականության համար, լինում է եվրոպական տարբեր երկրներում:

«Այդ խումբ ուղարկում ենք տարբեր մայրաքաղաքներ, որտեղ մեր գործընկերները  համապատասխան մասնագետների հետ ներգրավում են անմիջական երկխոսության մե` ի  ցույց դնելու այն առաջադիմությունը, որ կա մեր երկրում, որը մեզ վստահություն է տալիս պնդելու, որ երկիրը պատրաստ է սկսել երկխոսությունը  վիզաների ազատականացման առումով»:

Արդեն Հայաստանում Լեհաստանի դեսպանն է ճշտում, որ Վարշավայից մեր պատվիրակությունը կմեկնի նաեւ Շվեդիա եւ մերձբալթյան երկրներում։ Փորձագիտական այդ խումբն արդեն եղել է Հոլանդիայում, Բելգիայում, Ավստրիայում և Գերմանիայում:

Այս նույն ընթացքում Հայաստանը, ի դեմս արտգործնախարարի, հայտարարում է, որ  վիզաների ազատականացումը չի կարող զուգորդվել անօրինական միգրացիայի խթանման հետ, և Երեւանը չի խթանում ապօրինի միգրացիան։ 

Իսկ Հայաստանում Լեհաստանի դեսպանը նաեւ նշում է, որ մեր երկրից նաեւ ԵՄ աշխատանքային միգրանտներ են մեկնում։

Եվ օրինակն էլ կա. այս տարի Էջմիածնից Լեհաստան են մեկնել երկու քահանաներ, որոնք պետք է աշխատեն  30 հազարանոց հայ համայնքի հետ:  Նրանցից մեկը` տեր Տարոնը, հաջորդ տարի պատրաստվում է նույնիսկ եկեղեցի կառուցել Լեհաստանում: 

Կարդացեք նաև

Back to top button