
Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապը շարունակում է գործել: Լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նախարարը նշել է՝ կապը պահպանվում է հեռախոսային ձևաչափով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018-ի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Նրանք պայմանավորվել էին օպերատիվ կապի կոմունիկացիա ստեղծել, որը գործում է մինչև այժմ:




