
Քրեակատարողական հիմնարկներում սննդի որակի բարձրացման նպատակով Արդարադատության նախարարությունը փորձարկում է ՔԿՀ-ների սննդի ապահովման գործառույթը մասնավոր հատվածին պատվիրակելու ծրագիրը։ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում ծրագրի մասին պատմող տեսանյութ է հրապարակված:
Փորձնական ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 100 միլիոն դրամ: Սնունդը պատրաստվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի տարածքում, մասնագիտացված խոհարարների կողմից: Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սնունդը տրամադրվում է համաձայն մեկ շաբաթվա համար նախoրոք կազմված ճաշացուցակի, որը տարբեր շաբաթների համար փոփոխվում է՝ սննդի բազմազանությունը ապահովելու նպատակով: Ճաշացուցակները կազմվում են մատակարար կազմակերպության կողմից և հաստատվում քրեակատարողական հիմնարկի պետի կողմից:




