ԿարևորՀասարակություն

Լոռու դպրոցներում աշակերտների թիվն ավելացել է 972-ով

Այս ուսումնական տարում Լոռու դպրոցներում աշակերտների թիվն ավելացել է 972-ով: 2019թ. հունվարի 1-ի դրությամբ մարզային ենթակայության դպրոցներում սովորել է 27.494 դպրոցական, իսկ արդեն սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 28.466 աշակերտ՝ 972-ով ավելի տարեսկզբի համեմատությամբ: Այս թվերն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:


«Մեր վերլուծությունները ցույց են տվել, որ այս ցուցանիշը հիմնականում ներգաղթի արդյունք է: Մեր մարզի բնակիչները հայրենի տուն են վերադարձել հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, ունենք ներգաղթածներ Գերմանիայից, Հունաստանից, Թուրքիայից: Մեր մարզ ընտանիքներ են տեղափոխվել նաև հանրապետության այլ մարզերից ու Երևանից: Վստահաբար կարող եմ ասել, որ այս ցուցանիշը գնալով կրկնապատկվելու ու եռապատկվելու է, որովհետև մեր բոլորի ջանքերն ուղղված են մարզի զարգացմանը, ընտանիքների բարեկեցության ապահովմանը»,- գրել է նա:

https://www.facebook.com/photo.php?fbid=3038744039529621&set=a.765188810218500&type=3&theater

Կարդացեք նաև

Back to top button