
Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ, 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուի հավակնորդ Ջո Բայդենը ողջունել է Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:
«Ճանաչելով այս ցեղասպանությունը՝ մենք ոգեկոչում ենք դրա զոհերի հիշատակն ու խոստանում՝ այլևս երբեք»,- գրել է նա «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
I welcome the House’s passage of H Res 296, which recognizes and condemns the Armenian Genocide of 1915-23. By acknowledging this genocide we honor the memory of its victims and vow: never again.
— Joe Biden (@JoeBiden) 29 октября 2019 г.
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ են քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը։




