
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մասնակցի Բաքվում անցկացվող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին` հայտնել է նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
ԱՊՀ պաշտպանության նախարարների հանդիպումը Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելու է այսօր՝ հոկտեմբերի 30-ին:
Նախատեսված է, որ միջոցառմանը մասնակցելու են Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի ռազմական նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարները:




