
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
«296 բանաձևը համարձակ քայլ է՝ ծառայելու ճշմարտությանը և պատմական արդարությանը, նաև սփոփանք՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած միլիոնավոր սերունդների համար», — գրել է վարչապետը Twitter- ի իր միկրոբլոգում:
Նա նաև շնորհավորանքներ է հղել աշխարհասփյուռ հայրենակիցներին և իր հիացմունքը հայտնել ամերիկահայերի սերունդներին, «որոնց անձնազոհ գործունեությունն ու համառությունն այսօրվա պատմական քվեարկության շարժիչ ուժն և ներշնչանք էին»:
I salute the US Congress historic vote recognizing the Armenian Genocide. Resolution 296 is a bold step towards serving truth and historical #justice that also offers comfort to millions of descendants of the Armenian Genocide survivors.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) 29 октября 2019 г.
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը։




