
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Այս տարվա մարտի 27-ի խորհրդարանի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը ստեղծել է գյուղական համայնքներում փոքր և միջին «խելացի» անասնագոմերի կառուցման կամ վերակառուցման, դրանց տեխնոլոգիական պահպանման պետական աջակցության ծրագիր։ Նախատեսվում է պետական աջակցությամբ երեք չափի անասնաշենքերի կառուցում, որոնք կնպաստեն կենդանիների մթերատվության եւ կաթի որակի բարձրացմանը:
Այս ուղղությամբ կատարված աշխատանքներն ենք փորձել ի մի բերել ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանի հետ զրույցում: Այս ծրագիրն ունի նաեւ ընդդիմախոսներ: Նրանք մասնավորապես նշում են, որ գործադիրից գյուղացուն առաջարկվող «խելացի անասնագոմերի» ծրագիրը կասկածելի է թվում այն առումով, որ կա շահագրգռվածություն բյուջեից մեծ գումարներ տանող այս ծրագրով: Հարցազրույցում պատասխան-պարզաբանումներ են տրվում նաեւ այսօրինակ կասկածներին:




