ԿարևորՀասարակություն

Բնակիչները սպասում են արևային համակարգերի տեղադրմանը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Բազմաբնակարան բնակելի 90 շենքի տանիքներին նախատեսվում է տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր, որոնք կապահովեն վերելակների շահագործման, շենքերի մուտքերի բոլոր հարկերի և բակերի լուսավորության էլեկտրաէներգիայի պահանջարկը:

Իսկ տարածքների լուսավորությունը կապահովվի լեդ լուսատուներով:  Ավարտվել  է լուսատուների ձեռքբերման մրցույթը: Դրանք արդեն գնվել են, « Ռադիոլուրին» տեղեկացրեց   քաղաքապետարանի  աշխատակազմի  զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար  Սերգեյ Ասլանյանը:  

Այժմ բացատրական աշխատանքներ են տարվում բնակիչների հետ, քանի որ  համակարգերի տեղադրումը հնարավոր է միայն  բնակիչների մեծամասնության  համաձայնությամբ ու մասնակցությամբ:  

Շինարարական աշխատանքների համար  բնակիչների մեծամասնությունից թույլտվությունները տրվել են:  Երևանի համար « Արևային  համայնք» ծրագիրն իրականացվում է  ԵՄ կողմից տրամադրվող  դրամաշնորհի միջոցներով:

Կարդացեք նաև

Back to top button