ԿարևորՀասարակություն

Այսօր գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրն է. ինսուլտի բուժումը Հայաստանում անվճար է

Ավելի քան 40 երկրում հոկտեմբերի 29-ին նշվում է գլխուղեղի կաթվածի` ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրը:

2019 թվականի փետրվարի 1-ից գլխուղեղի սուր իշեմիկ ինսուլտի բուժումը Հայաստանում անվճար է:

Սուր ինսուլտի դեպքում, բժշկական ցուցումների առկայության ժամանակ, գլխուղեղի անոթների թրոմբոլիզիսն ու ստենտավորումը կատարվում է պետական պատվերի շրջանակներում՝ առանց հավելյալ վճարների։ 

Ծրագրում ընդգրկվում են «Գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշմամբ և  գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամվա ընթացքում (ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը) կաթվածի համապարփակ կենտրոն ընդունված պացիենտները: 

Այդ ծառայությունները մատուցվում են միայն դեռ «Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան»  հիմնադրամում և «Էրեբունի» բժշկական կենտրոնում: 

Ծրագրի շրջանակներում 286 քաղաքացի պետպատվերով արդեն ստացել է բուժսպասարկում:

Կարդացեք նաև

Back to top button